Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
4 դատավորի աշխատանքից ազատեցին 1 ամսվա ընթացքում՝ իրենց դիմումի համաձայն: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
«Ըստ օդում կախված լուրերի, ազատումների իրական պատճառը հողատուի ջղաձգումներն են ինչ-որ չաթի բովանդակության պատճառով:
Ճիշտն ասած, էական չէ, թե ինչ էր այդ չաթի բովանդակությունը, էական չէ, որ չաթի վերջին մասնակիցը նաև մատնիչ է և այլն:
Ի վերջո, եթե այդ ամենը ճիշտ է, այդ դատավորները որոշել են չպայքարել իրենց պաշտոնների համար, այլ անցնել այլ գործի և կյանքի:
Միգուցե անձամբ իրենց համար դա նույնիսկ ավելի լավ է:
Այս պատմության ամենավատն այն է, որ դատական համակարգը այնպես է ստորացվել, որ հողատուի ամեն ճվճվոց դառնում է դատավորի պաշտոնանկության հիմք:
Այսինքն՝ թե ԲԴԽ-ն որպես մարմին, թե բազմաթիվ իրավական ակտեր, դրանց թվում նաև Սահմանադրությունը, պարզապես բուտաֆորիա են երևանյան խանի իշխանության հետ համեմատած:
Սա 3-րդ Հանրապետության ձախողման հերթական ապացույցն է և ես կրկին ուզում եմ տալ իմ հին և սիրելի հարցը, որին մինչ օրս ոչ ոք երբեք պատճառաբանված և խելացի պատասխան չի տվել՝ իսկ ինչու՞ է Հայաստանը Հանրապետություն»։