կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-27 16:10
Իրավական

Ձեր նկարագրած իրավիճակում կարգապահական վարույթ սկսելու որևէ հիմք չեմ տեսնում. արդարադատության նախարարը`Քոչարյանի գործով դատավորի մասին

Ձեր նկարագրած իրավիճակում  կարգապահական վարույթ սկսելու որևէ հիմք չեմ տեսնում. արդարադատության նախարարը`Քոչարյանի գործով դատավորի մասին

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ են դատական օրենսգրքով սահմանված առիթներ.  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ, որն անսպասելիորեն հեռացավ խորհրդակցական սենյակ, այն դեպքում, երբ Քոչարյանի պաշտպանները որևէ դիրքորոշում չէին հայտնել ներկայացված բողոքների վերաբերյալ, հնարավո՞ր է արդարադատության նախարարը քննարկի նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ԲԴԽ դիմելու հարց:

«Ձեր նկարագրած իրավիճակում ես որևէ հիմք չեմ տեսնում կարգապահական վարույթ սկսելու»,- ասաց նա:

Հարցին` պաշտպաններից որևէ մեկը դիրքորոշում չէր հայտնել,  արդյո՞ք դա իր համար հիմք չէ, Բադասյանը պատասխանեց. «Դուք հիմա անուղղակիորեն ինձ փորձում եք ներքաշել, որ ես փորձեմ մեկնաբանել` դատավորի վարքագիծը ճիշտ էր, թե` սխալ: Նույնիսկ կարգապահական վարույթ հարուցելու որոշման մեջ ես նման եզրահանգումներ չեմ կարող անել ուղղակիորեն: Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը դատական նիստի ժամանակ թույլ չտվեց, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դիրքորոշում հայտնի դատախազության և տուժող կողմի ներկայացրած բողոքների վերաբերյալ: