|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ուժային համակարգը զբաղվում են ամեն ինչով, բացի իրենց բուն պարտականություններից. արձանագրում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը՝ ընդգծելով, որ արդյունքում ներքին և արտաքին անվտանգային համակարգը գրեթե չի գործում:
Փորձագետը ֆեյսբուքյան էջում ադրադարձել է մայրաքաղաքի փողոցների կրակահերթերին, «ռազբոռկեքին»:
«Տեսնես կլինի՞ մի օր, որ արթնանաք ու լրահոսում չհանդիպենք Հայաստանի որևէ հատվածում կամ Երևանի փողոցներում տեղի ունեցած կրակահերթերի, «ռազբոռկեքի», զոհերի ու վիրավորների մասին»: Չնայած՝ ուժային համակարգը լուրջ գործով է զբաղված՝ Փաշինյանի հետ են շարասյուններով շրջում, «վտանգավոր» ընդդիմադիրներ հետապնդում, իշխանության վերարտադրության ապահովման համար ընտրություններով աշխատում, փորձում շեֆի վախերը չեզոքացնեն:
Մի խոսքով, զբաղվում են ամեն ինչով, բացի իրենց բուն պարտականություններից: Արդյունքն էլ սա է՝ ներքին և արտաքին անվտանգային համակարգը գրեթե չի գործում՝ իներցիայով գլորվում ենք», - գրել է Աբրահամյանը: