կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-09 10:21
Քաղաքական

Այո, ամեն մի «ժողընտրյալ» չէ, որ կարող է գլխավորել բանակը. Տիգրան Աթանեսյան

Այո, ամեն մի «ժողընտրյալ» չէ, որ կարող է գլխավորել բանակը. Տիգրան Աթանեսյան

Հայտնի փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է  երեկ Ազատության հրապարակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը.

«Նախագահ Քոչարյանի խոսքը բանակի մեկ անձին հավատարիմ լինելու մասին, կամա, թե ակամա, հաստատում է իմ պնդումը Միապետության վերականգման կենսական անհրաժեշտության մասին:

Այո, ամեն մի «ժողընտրյալ» չէ, որ կարող է գլխավորել բանակը:

Միապետը, ում անձամբ երդում է տվել բանակը, ունի շանս այն հավուր պատշաճի ղեկավարելու, իսկ ավելի լավ՝ անմիջական հրամանատարությունն ընձեռելու տաղանդավոր զորավարներին, ովքեր իրենց հերթին ևս երդում են տվել միապետին:

Պատահական չէ, որ երդում տված անձը ազատվում է դրանից՝ միապետի մահվամբ և պետք է նորից երդում տա նոր միապետին:

Թե չէ ես, օրինակ, երդում եմ տվել 1997 թվականին՝ Սահմանադրությանը, ստացվում է, որ հիմա, երբ այն անճանաչելիորեն փոխվել է կամ ազատվել եմ իմ երդումից, կամ այն պահպանվում է մի բանի նկատմամբ, որին ես երդում չեմ տվել:

Զինվորական երդումը պետք է տրվի կոնկրետ Աստծո օծյալ անձին՝ Միապետին:

Հանրապետությունը հայերի համար չէ, սա անհերքելի փաստ է և հանրահայտ ճշմարտություն:

Հայաստանի Հանրապետությանը հայ ժողովուրդը 30 տարի շարունակ սպանել է, իսկ վերջին մահացու հարվածը հասցրել է այս տարի հունիսին՝ ընտրությունների խայտառակագույն արդյունքներով»։