Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանադրական դատարանից արձագանքել են Yerkir.am-ի հրապարակմանը, որը ներկայացնում ենք ստորև․
«2024-03-21 11:35 ԵՐԿԻՐ օրաթերթ (Yerkir.am) լրատվական կայքում հրապարակած «Ցուցումնե՞ր, թե՞ սուրճ. ի՞նչ գործ ունի ԱՄՆ դեսպանը ՀՀ Սահմանադրական դատարանում» վերնագրով հոդվածը պարունակում է փաստացի անճշտություններ, ինչի հետևանքով տարածվում է ակնհայտ կեղծ տեղեկատվություն։ Հոդվածին կից հրապարակված տեսանյութի պարզ դիտումը արդեն իսկ հերքում է տեսանյութին ուղեկցող տեքստում առկա պնդումը, որ 2024 թվականի մարտի 21-ի առավոտյան ՀՀ Սահմանադրական դատարան է այցելել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։
Հարգելով տեղեկատվություն սպառողի՝ անկողմնակալ, անաչառ և բազմակողմանի տեղեկատվություն ստանալու իրավունքը, հարկ ենք համարում տեղեկացնել, որ տեսանյութում՝ իբրև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան ներկայացված և նրան ուղեկցող անձինք հանդիսանում են Նիդերլանդների Թագավորության ԱԳՆ ներկայացուցիչներ, որոնց Սահմանադրական դատարան ացի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակված է ՍԴ պաշտոնական կայքում (https://concourt.am/news/single/sahmanadrakan-dataranowm-hyowrenkalvel-en-niderlandneri-t-agavorowt-yan-agn-nerkayats-owts-ich-nere)»։
ՀՀ Սահմանադրական դատարանում պաբերաբար կայանում են տարբեր ձևաչափերով հանդիպումներ ինչպես ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչերի, այնպես էլ՝ միջազգային կազմակերպությունների գործընկերների հետ։ Այդ հանդիպումները հրապարակային են, դրանց վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է ՍԴ պաշտոնական կայքում և դրանք որևէ կերպ չեն կարող ազդեցություն ունենալ Սահմանադրական դատարանի բնականոն գործունեության վրա։
ՀՀ Սահմանադրական դատարանի հանրային կապերի և արարողակարգի բաժին
22․03․2024թ