|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցին: Նա հիշեցրել է, որ Նիդերլանդները կոչ է արել Ադրբեջանին՝ վերադարձնել հայ ռազմագերիներին: Դեսպանն ընդգծել է, որ այդ և այլ հարցերում իրենց ջանքերը կենտրոնացնում են ԵՄ-ում:
«Նիդեռլանդները, որպես առանձին երկիր, փոքր է իր ծավալներով ու ներուժով, այդ իսկ պատճառով մեր բոլոր ջանքերը կենտրոնացնում ենք ԵՄ կառույցում, որպեսզի Հայաստանը հնարավորինս շատ երկրներից օգնություն ստանա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրավիրված ասուլիսում նշել է Հայաստանում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսը:
Նա նշեց, որ քաջատեղյակ է ընթացիկ իրավիճակին (ՀՀ-ի սահմանին տիրող իրավիճակին-խմբ.): Դեսպանը սոսկալի է համարել այն, ինչ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի ընթացքում:
«Տեղյակ ենք հումանիտար կարիքների հետ կապված հարցերին, փորձել ենք կենտրոնացնել մեր ռեսուրսներն օգնություն ցույց տալու համար: Նիդեռլանդները փորձել է ԵՄ-ի միջոցով ֆինանսական հատվածներ ուղղել Հայաստանին»,- ասաց դեսպանը:
Նիդեռլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած ծավալուն քննարկումների արդյունքում հունիսին կայացած լիագումար նիստում խորհրդարանը միաձայն ընդունել է բանաձև, որով պահանջում է հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակում։