Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ–ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսին։
Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով նորանշանակ ժամանակավոր հավատարմատարին, հաջողություններ մաղթեց Հայաստանում իր առաքելության արդյունավորման մեջ։
Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց երկու ժողովուրդների միջև պատմական կապերին՝ մասնավորապես ընդգծելով, որ Ամստերդամը եղել է հայ գրատպության նշանավոր կենտրոններից մեկը։
Խոսելով Նիդերլանդների հայկական համայնքի գործունեության, ինչպես նաև Նիդերլանդների Թագավորության եկեղեցիների հետ առկա գործակցության մասին՝ Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակությամբ նկատեց, որ տեղի հայ համայնքն ակտիվորեն ներգրավված է երկրի զարգացման գործընթացին։
Հայոց Հովվապետը, անդրադառնալով նաև Հայաստանի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին, բռնի տեղահանված արցախահայերի ծանր կացությանը, իր երախտագիտությունը հայտնեց Նիդերլանդների Թագավորությանն այս դժվարին օրերին Հայաստանին և արցախահայությանը ցուցաբերած զորակցության համար։
Պարոն Յապ Ֆրեդերիքսը հավաստիացրեց Վեհափառ Հայրապետին, որ Նիդերլանդների իշխանությունները կշարունակեն իրենց աջակցությունը ցուցաբերել հայրենազրկված արցախահայությանը, ինչպես նաև ջանքեր կներդնեն Հայաստանի անվտանգային և հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման խնդիրների դիմագրավման գործում։