կարևոր
4678 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-20 15:30
Հասարակություն

«Ազգային-քաղաքական դպրոց»-ը գալիս է Լոռու մարզ

«Ազգային-քաղաքական դպրոց»-ը գալիս է Լոռու մարզ

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը և «Երկիր» ռազմավարական ծրագրավորման հիմնադրամը հայտարարում են Վանաձորում «Ազգային-քաղաքական դպրոց» քաղաքական ուսումնառության ծրագրի մեկնարկի մասին։

Դասընթացները կկայանան ս/թ․ ապրիլի 13-ից մայիսի 19-ը՝ շաբաթ և կիրակի օրերին, ժամը՝ 15:00-19:00, Վանաձորի «Կիրովական» հյուրանոցում (Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մաշտոցի 1)։

Ծրագրի բանախոսներն անվանի և վաստակաշատ հասարակական-քաղաքական գործիչներ են, գիտնականներ, փորձագետներ:

Մասնակցության հայտեր կարող են ներկայացնել այն երիտասարդները, ովքեր

  • 17-ից 35 տարեկան են
  • Ունեն բարձրագույն կրթություն կամ հանդիսանում են ուսանող

Մասնակցության դիմում-հայտ լրացնելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝ https://docs.google.com/.../1GLEhgfM4Y3IMBIgtDisBQYZ.../edit

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս/թ ապրիլի 9-ը ներառյալ։

Ուսումնառությունը վկայող հավաստագրեր կստանան մասնակցության առնվազն 70%-ի շեմը հաջողությամբ հաղթահարած մասնակիցները։

Ծրագրին մասնակցությունն անվճար է։

Այլ տեղեկություններ ստանալու համար կարող եք գրել մեր պաշտոնական էջերին կամ զանգահարել՝

Facebook՝ https://www.facebook.com/arfnaum

Instagram՝ https://www.instagram.com/arf_naum/

էլ․հասցե՝ [email protected]

հեռ․՝ +374-93-47-19-90