կարևոր
4975 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-19 15:09
Քաղաքական

Հայկական գյուղերի մեծ մասն օկուպացվել է ԵՄ դիտորդների՝ այստեղ եղած ժամանակ․ ի՞նչ երաշխիք, որ վաղը չի կրկնվի․ Ա․ Վարդանյան

ԱԺ-ը քննարկում է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հիմնական զեկուցողին ուղղելով մի քանի հարցեր՝ հետաքրքրվեց․  «Այս համաձայնագիրը հիմնված է երկու փաստաթղթերի վրա, որոնք մենք չենք տեսել․ արդյո՞ք  ՍԴ-ն դրանք տեսել է, երկրորդ՝ այս իշխանությունը հայտարարում է, որ ԵՄ-ն ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականութունը, ՀՀ իշխանությունը նաև թվարկում էր այն 32 գյուղերը, որոնք  օուպացված են Ադրբեջանի կողմից, դրանց մեծ մսսն օկուպացվել է ԵՄ դիտորդների՝ այստեղ եղած ժամանակ, ինչո՞վ  է կանխարգելվել և ի՞նչ երաշխիք ունեք, որ վաղը նույնը չի կրկնվի»,- հարցրեց Աղվան Վարդանյանը։

Նշենք,  որ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2023թ. նոյեմբերի 20-ին:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն օրվանից, երբ Կողմերը միմյանց տեղեկացնում են ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերն ավարտելու մասին: Համաձայնագիրն ուժի մեջ կմնա մինչեւ ՀԵՄԱ-ի վերջին անձնակազմի մեկնելու օրը, որի մասին կծանուցի ՀԵՄԱ-ն:

2023թ. նոյեմբերի 23-ին ԵՄ կողմից ստացվել է ծանուցում՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ներպետական ընթացակարգերի կատարման մասին:

Մանրամասն՝ տեսանյութում։