|
Փոխարժեքներ
29 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
«Թեեւ կենդանի պատի նպատակը բախումներ եւ արյունահեղություն թույլ չտալն է, այդուհանդերձ մեր այստեղ մնալը որեւէ երաշխիք չի կարող լինել այս երիտասարդների անվտանգության համար»,- Բաղրամյան պողոտայում լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը: Հարցին՝ այդ դեպքում ինչ նպատակով եք մնում այստեղ, նա պատասխանեց. «Դա կապ չունի, ես երրորդ օրն է՝ այստեղ եմ, եւ որքան ֆիզիկապես կարողանամ, կմնամ»:
Պատգամավորը նաեւ ընդգծեց, որ թեեւ ռուսական հեռուստաալիքները այս ամենը ներկայացնում են որպես մայդան, այդուհանդերձ սա քաղաքական պայքար չէ եւ պետք չէ քաղաքական ներկայացնել այն: Նա նշեց, որ մեր բողոքն ապրանք արտադրողի դեմ է, ում ծառայությունից մենք դժգոհ ենք: