Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Արմսես» գիտակրթական կենտրոն ՀԿ նախագահ Ալվինա Աղաբաբյանը գրում է.
«Եկե՛ք, ձեզ տանեմ Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մեծ Առանք գավառի ամենակախարդական անկյունը...
Քոլատակն է՝ իր լեռներով ու ձորակներով, անտառներով ու աղբյուրներով, ժեռ քարերի հետ կռիվ տվող համանուն գետով, որին հյուսիսից տեր է Սուրբ Հակոբավանքը, հարավից՝ Կաչաղակաբերդը...
Ըստ ավանդության՝ դարդր առաջ մի զավթիչ պաշարում է Կաչաղակաբերդը։ Բերդի անառիկության պատճառով չկարողանալով հարձակումով գրավել այն՝ թշնամին որոշում է սպասել, մինչ պաշարվածները ինքնակամ կհանձնվեն։ Անցնում են ամիսներ։ Թշնամին համոզված էր, որ սննդի պաշարները բերդում վաղուց արդեն սպառվել են, սակայն, ի զարմանս նրա, բերդում պատսպարված հայերը չեն հանձնվում։ Թշնամին ի վերջո որոշում է նահանջել, բայց նահանջի օրը մի տարօրինակ բան է նկատում․ վաղ առավոտից լեռան գագաթի վրա հայտնվել էր կաչաղակների չափազանց մեծ բազմություն։ Տեսնելով դա՝ թշնամին իր զինվորներին ուղարկում է ամրոց։ Զինվորները մեծ դժվարությամբ հասնում են բերդ: Կաչաղակները նրանց ոտնաձայներից թռնում են, իսկ նրանց տակ պառկած մնում են դիերը․․․
Ամրոցում պատսպարված հայերը սովամահ էին եղել, բայց չէին հանձնվել․․․
Մեր օրերում Կաչաղակաբերդի այս ավանդությունն իրականություն չպիտի դառնա։
Ասես Կաչաղակաբերդ դարձած Արցախն այսօր բառի բուն իմաստով պաշարման մեջ է։
Արդեն քանի ամիս։
Ռազմի պատմության մեջ նման իրավիճակը 3 հանգուցալուծում ունի՝
1) պաշարվածը դիմանում է այնքան, մինչև պաշարողը հուսահատվում է և հեռանում,
2) պաշարվածը հանձնվում է,
3) պաշարվածը կռիվ է տալիս՝ ճեղքելու պաշարումը։
Մեր իրավիճակում 1-ին տարբերակը բացառվում է․ Ադրբեջանը ոչ միայն ինքնակամ չի հեռանալու, այլև արդեն Երևան հասնելու պլաններն է վերջնական տեսքի բերում։ 2-րդ տարբերակը հավասարազոր է մահվան։ Մնում է 3-րդ ու միակ ճանապարհը՝ պաշարման ճեղքումը․․․
Լուսանկարները 01․08․2022 թ․»։