Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իշխանությունը ինքն իրեն թակարդն է գցել եւ շատ լավ գիտակցում է, որ հանրաքվեի արդյունքները որեւէ կողմի վստահություն չեն ներշնչելու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայաստան» հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանը. հայտնում է Yerkir.am-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ուշադրություն դարձրել եք, որ այս օրերին իրականացվող քարոզչական հավաքներից չկան դրոնով նկարահանումներ. նույնիսկ չկան վերեւից արված նկարներ։ Գիտեք ինչու՞.
Շատ պարզ է, իրականում այս օրերին ապահովվում է միայն տպավորություն, այսպես կոչված մասովկա, համաձայն որի պետք է ստեղծվի տպավորություն, որ ամեն տեղ լիքը մարդ է մասնակցում, որ հետո էլ ընտրությունները սարքեն եւ կասկածներ չլինեն։
Մի հետաքրքիր տեղեկություն էլ տամ ձեզ։ Պարզվում է այս ընտրությունը լինելու նաեւ աննախադեպ միջազգային դիտորդների սակավության առումով եւս, այսօրվա տվյալներով գրանցված է միայն մեկ միջազգային դիտորդական կազմակերպություն։ Վերջերս էլ իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը մեկնել էր Բրյուսել եւ փորձում էր համոզել եվրոպացիներին, որ գան եւ հետեւեն քվեարկության ընթացքին, բայց ապարդյուն, նա դրական պատասխան չստացավ։
Մի խոսքով իշխանությունը ինքն իրեն թակարդն է գցել եւ արդեն իսկ շատ լավ գիտակցում է, որ այս քվեարկության արդյունքները վստահություն չեն ներշնչելու որեւէ կողմի մոտ»:
Նշենք, որ նախօրեին Հայաստանում կորոնավիրուսի եւս 3 նոր դեպք է հաստատվել, վարակվածների թիվն ընդհանուր առմամբ 4-ն է։ Այժմ դեռ պարզվում է նրանց շփումների շրջանակը։ Վարակվածների վիճակը լավ է, միայն 45–ամյա տղամարդու մոտ թոքաբորբ է ախտորոշվել։
Հիշեցնենք՝ 2020 թվականի ապրիլի 5-ին Հայաստանում սահմանադրական հանրաքվե կկայանա. հանրաքվեի կդրվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի ու անդամների լիազորությունների դադարեցման հարցը։
Ըստ Հայաստանի Հանրապետության հանրաքվեի մասին օրենքի՝ հանրաքվեից առաջ ձևավորվում է երկու քարոզչական կողմեր՝ «ԱՅՈ»-ի և «ՈՉ»-ի։ Նույն օրենքով «ԱՅՈ» քարոզչական կողմ են կազմում ԱԺ-ում հանրաքվեի մասին որոշմանը կողմ քվեարկած պատգամավորների խումբը։ Իսկ «ՈՉ»-ի կողմ՝ դեմ կամ ձեռնպահ քվեարկած պատգամավորական խմբերը։ Հետևաբար «ԱՅՈ» քարոզչական կողմն է Իմ քայլը խմբակցությունը, իսկ «ՈՉ»-ինը պետք է դառնար Լուսավոր Հայաստան խմբակցությունը, սակայն Խմբակցությունը հայտարարեց, որ հրաժարվում է ներգրավվել «ՈՉ»-ի ճամբար։
«Այո» քարոզչական կողմի նախագահ է ներկայացուցիչ է գրանցվել «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, իսկ շտաբի պետ ՀՀ տարածքային ենթակառուցվածների նախարար, ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը: 2020 թվականի փետրվարի 18-ին «ՈՉ» քարոզչական կողմ գրանցեց իրավաբան Ռուբեն Մելիքյանը, որի կազմում կան ավելի քան 60 իրավաբաններ։
Մի քանի օր է, ինչ ՀՀ վարչապետն ու թիմակիցները ՀՀ տարածքում սկսել են «Այո»-ի քարոզարշավը: