Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով հայտնի Թոռնիկ Ալիյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ ուսանողական խորհրդի նախագահն է: Թոռնիկը համալսարանում ձևակերպված է նաև որպես հայցորդ և աշխատում է համալսարանի մարքեթինգի և զարգացման բաժնում: Մինչ այդ Թոռնիկը նշանակվել էր Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսության տնօրեն: Հայցորդ Թոռնիկը 2023թ. օգոստոս ամսին ՀՀ վարչապետի որոշմամբ ընդգրկվել է նաև համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում: Սակայն ըստ «ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 23.06.2005թ. թիվ 975-Ն որոշման և Ագրարային համալսարանի կանոնադրության, հոգաբարձուների խորհրդում կարող է առաջադրվել բարձր առաջադիմության և հասարակական ակտիվ դիրքորոշում ունեցող ցանկացած սովորող (ուսանող կամ ասպիրանտ):
Yerkir.am-ը ԿԳՄՍ նախարար Ժ. Անդրեասյանին ուղղել էր հետևալ հարցերը՝
1. Օրինական է արդյո՞ք համալսարանի վարչակազմի աշխատակից Թ. Ալիյանի և ուսանողական ինքնակառավարման մարմնի ղեկավարի պաշտոնների համատեղումը:
2. Օրինական է արդյո՞ք համալսարանի վարչակազմի աշխատակից Թ. Ալիյանի և հոգաբարձուների խորհրդի կազմում ուսանողության քվոտայով անդամի պաշտոնների համատեղումը:
3. Օրինական է արդյո՞ք համալսարանի հայցորդ Թ. Ալիյանի՝ հոգաբարձուների խորհրդի կազմում ուսանողության քվոտայով ընդգրկված լինելը:
Yerkir.am-ի հարցերին շուրջ 2 շաբաթ անց պատասխանել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարողը:
Պատասխանում մասնավորապես ասվում է, որ ԿԳՄՍ նախարարությունը իրավասու չէ միջամտելու ուսանողական ինքնակառավարվող մարմինների գործունեությանը. ուսանողական խորհուրդն ինքնուրույն է ընտրում և առաջադրում հոգաբարձուների խորհրդի իր ներկայացուցիչներին և մեր հարցադրումները Հայաստանի ազգային ագրարային համալսարանի իրավասության տիրույթում են, և դրանք պետք է ուղղել բուհին:
Մեր հարցադրումներից ոչ մեկում չկա գեթ մեկ պատճառ, ըստ որի ԿԳՄՍ նախարարությունը կմիջամտեր ուսանողական խորհրդի գործունեությանը:
Հայցորդ Թոռնիկի առաջադրման ուսխորհրդի կողմից ընդունված որոշումը ռեկտորի կողմից ուղարկվում է ԿԳՄՍ նախարարին, իսկ նախարարի կողմից՝ վարչապետին: Եթե ելնենք Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի տրամաբանությունից, ապա ուսանողական խորհրդի կողմից տեսականորեն կարող է ախուրյանցի Անոյի թեկնածությունը ներկայացվել ռեկտորին, նախարարին, այնուհետև վարչապետին և նա դառնա ագրարային համալսարանի խորհրդի անդամ: