|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Վարչապետի որոշմամբ ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով հայտնի Թոռնիկն այլևս ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ չէ:
Թոռնիկը խորհրդի կազմում ընդգրկված էր ապօրինի՝ երեք հանգամանքով:
Առաջինը, որ օրենքով ուսանողության կողմից խորհրդի անդամ կարող էր առաջադրվել ուսանողը կամ ասպիրանտը, և ոչ մի դեպքում հայցորդ Թոռնիկը:
Երկրորդը, համալսարանի կանոնադրության համամաձայն ուսխորհրդի նախագահ Թոռնիկը ի պաշտոնե չէր կարող ընդգրկվել հոգաբարձուների խորհրդի կազմում:
Եվ վերջինը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի հավաստմամբ ագրարայինի ուսանողական խորհրդի կանոնադրությունը օրենքով սահմանված կարգով հաստատված չէ ԿԳՄՍ նախարարության կողմից, և հետևաբար դե յուրե գոյություն չունեցող ուսանողական կառույցը չէր կարող առաջադրել ինքնահռչակ կառույցի ինքնահռչակ ղեկավար Թոռնիկի թեկնածությունը:
Ինչևէ, ագրարայինը ծանր կորուստ է կրել, և համալսարանի աննախադեպ վերելքն ու ճախրանքն այլևս վտանգի տակ են: