կարևոր
4816 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-10 14:23
Հասարակություն

Ի՞նչ եք խառնվել իրար․ Բագրատ Սրբազանը Տավուշի թեմի առաջնորդն է, ավելի բարձր, քան՝վարչապետի աթոռը․ Սրբազան

«Ես շատ ասելիք չունեմ, ուզում եմ մեր օրհնությունը տալ, գնահատել մեր թատրոնի և կինոյի ինստիտուտին։ Այստեղից շատ ուսանողներ ընտանիք են կազմել իմ օրհնությամբ, և շատ հարազատ միջավայր է ինձ համար»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Նա նշեց, որ մարդիկ հանգիստ են, ավելի երիտասարդացող են և վստահում են շարժմանը․ «Վարդան Օսկանյանը կարծիք է հայտնել, որ այս շարժման ամենահարմար թեկնածուն՝ երրորդ դեմքով ասեմ՝ Բագրատ Սրբազանն է։ Ես նախապես ասեմ, որ ո՛չ այդպիսի հավակնություն ունեցել եմ, ոչ էլ՝ ցանկություն։ Նաև սկզբունքների պատճառով չեմ ունեցել։ Միևնույն ժամանակ ես երկքաղաքացի եմ, որը չեմ էլ թաքցրել։ Անշուշտ, Կանադայի անձնագիրը ինձ տրվել է այն ժամանակ, երբ ես ծառայել եմ Կանադայում՝ 10 տարի։ Ես 11 տարի է՝ գտնվում եմ ՀՀ-ում՝ ամենադժվար վայրերում։ «Հայկական ժամանակը» երկու լուր է տարածել․ մեկը, որ իրենք տեղյակ են, որ քննչական վարույթ են իրականացրել, որի մասին ես տեղյակ չեմ։ Պետությունը թերթի միջոցով է գործում։ Երկրորդը՝ անմիջապես արձագանքել են, որ Բագրատ Սրբազանը իրավունք չունի, երկքաղաքացի է։ Ի՞նչ եք խառնվել։ Բագրատ սրբազանը Տավուշի թեմի հոգևոր առաջնորդն է, ավելի բարձր, քան՝ ձեր վարչապետի աթոռը»։

Մանրամասները՝ տեսանյութում։