Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իրաքի Քուրդիստանի ինքնավար մարզի նախկին փոխվարչապետ և ֆինանսների նախարար Սարգիս Աղաջանին՝ ուղեկցությամբ Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Հայոց Հայրապետն իր մասնավոր գնահատանքը բերեց տիար Աղաջանին Դհոք քաղաքում հայկական Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու և հայկական Հավրեզք բնակավայրի կառուցումը հովանավորելու, ինչպես նաև Էրբիլ քաղաքի հայկական նորակառույց Սուրբ Խաչ եկեղեցու տարածքը բարեկարգելու համար:
Իր հերթին պրն. Սարգիս Աղաջանը, շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը ջերմ ընդունելության համար, հավաստիացրեց, որ շարունակելու է իր օգտակարությունն ու աջակցությունը բերել Իրաքի քրիստոնեական համայնքներին: Վերջինս տեղեկություններ փոխանցեց Վեհափառ Հայրապետին Իրաքում բնակվող քրիստոնյաների ներկայիս կացության մասին:
Հանդիպման վերջում Նորին Սրբությունը տիար Սարգիս Աղաջանին մաղթեց Աստծո պահպանության ներքո շարունակելու իր աստվածահաճո և արդյունավոր գործունեությունը: