կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-18 23:52
Քաղաքական

Մենք պետք է ձգտենք նախկին ինքնավար մարզի շրջանակներում Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը ապահովել. Ռոբերտ Քոչարյան

Մենք պետք է ձգտենք նախկին ինքնավար մարզի շրջանակներում Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը ապահովել. Ռոբերտ Քոչարյան

Բավականին լարված քարոզարշավ էր, հատկապես ինձ համար չափազանց հետաքրքիր էր, քանի որ բավականին երկար ժամանակ այսպիսի ծավալի շփումներ չեմ ունեցել և մարդիկ մտահոգ են, մարդիկ ուզում են որոշակիություն, մարդիկ հոգնել են ներքաղաքական լարվածությունից և ուզում են հանգիստ, կանխատեսելի ապագա տեսնել Հայաստանում և սա գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ ակնհայտ էր: Այս մասին այսօր «Շանթ» հեռուստաընկերության եթերում ասաց «Հայաստան» դաշինքի ղեկավար և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Մարդկանց մոտ տագնապ կա և սա բերում է արտագաղթի, բերում է զգացողություն և անորոշություն ապագայի նկատմամբ և մենք պետք է սա փոխենք առաջին հերթին: Ես անցել եմ 2 քարոզարշավով այպիսիսի էմոցիոնալ ընկալում իրավիճակի ես չեմ զգացել և դա կարող եմ ասել համեմատության մեջ, որ հիմա շատ ավելի հետաքրքիր է, էմոցիոնալ և անկեղծ, մարդիկ գալիս են իրենց ցանկությամբ, իրենց հետաքրքրությամբ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Նա նաև նշեց, որ ՀՀ 1-ին նախագահի և նրա միջև հակասությունը միշտ եղել է Արցախյան հարցի հողի վրա, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանը միշտ թերահավատ է մոտեցել Արցախյան հարցին և մտածել, որ հզորներն են որոշելու Արցախի ապագան:

«Ընդունելի լուծումը մեկ տարի առաջ Արցախյան հարցով ուրիշ էր, իսկ հիմա իրավիճակ է փոխվել և այս իրավիճակում մենք պետք է իրատեսական մոտենանք խնդրին: Մենք պետք է ձգտենք նախկին ինքնավար մարզի շրջանակներում տարածքային ամբողջականությունը Ղարաբաղի ապահովենք, մենք պետք է վերադարձնենք հարցը ազգերի ինքնորոշման դաշտ, եթե չկարողանանք վերադարձնել այդ դաշտ, դժվար թե որևէ բանի հասնենք և սա պահանջելու է հմտություն պահանջող դիվանագիտական աշխատանք»,- նշեց դաշինքի ղեկավարը:

Ռոբերտ Քոչարյանը նաև ընդգծեց, որ պետք է ճանապարհ անցնենք սխալները ուղղելու, որոնց պատճառով հայտնվել ենք այսպիսի իրավիճակում, և մենք պետք է սկսենք գործընթացը ունենալով խորը հավատ, որ հնարավոր է հաջողության հասնել և դու հավատում ես այն քայլերին, որոնց մասին հայտարարում ես, թե ուղղակի դա ասում ես մեկ նպատակով, որ այս պահին ինչ-որ ծափահարություններ կորզելու համար

«1992 թվականին պետական կոմիտե ստեղծելու ժամանակ ես հավատում էի, որ շանսը շատ փոքր է, բայց մտել եմ այդ պատասխանատվության տակ, բայց բոլորին թվում էր, որ Ղարաբաղը այլևս չի լինի փրկել: Արցախի անկախությունը ճանաչելու շանսերը հիմա ավելի բարձր են, քան 1992 թվականին, քանի որ այն ժամանակ նրա լինել կամ չլինելու հարցն էր»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը: