կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-21 17:44
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեղյակ չե՞ք, որ ԼՂ-ն հռչակել է իր անկախությունը, հրաժարվո՞ւմ եք Արցախի ժողովրդի կամքի իրացումից․ Ռուստամյանը՝ Միրզոյանին

Ձեր կառավարությունը հրաժարվո՞ւմ է Արցախի ժողովրդի կամքի իրացումից, թե՞ ոչ, տեղյակ չե՞ք, որ ԼՂ-ն հռչակել է իր անկախությունը՝ ըստ Yerkir.am-ի ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը այս հարցադրումներն արեց՝ դիմելով ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին ԱԺ արտաքին հարաբերություննեի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում։

Մինչ այդ նա Միրզոյանին հիշեցրեց, որ նախորդ տարի իրենք հայտարարել էին, որ պետք է բացառվի Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, բացառվի Արցախի՝ անկլավ դառնալը, և Հայաստանը պետք է լիարժեք իրականացնի երաշխավորի իր լիազորությունները, հակառակ դեպքում կկորցնենք Արցախը։ Նա արտգործանխարարին հիշեցրեց, որ փաշինյանական կառավարությունը պարտավորվել էր վերականգնել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը և այդ կերպ լուծել Արցախի կարգավիճակի հարցը։ Ինչպես նաև Ռուստամյանին հավաստիացրել էին, որ «ճանաչում հանուն փրկության» սկզբունքով է ընթանում կարգավորման քաղաքականությունը։ Արմեն Ռուստամյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք Փաշինյանի կառավարությունը այս ուղղություններով է աշխատում։

Արարատ Միրզոյանը հակադարձեց, որ դա Ռուստամյանի կուսակցության մոտեցումներն են, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բազմիցս հանդես է եկել իր պատկերացումներով՝ հիմնված տարածաշրջանում խաղաղություն կառուցելու և կայուն զարգացում ապահովելու ուղենիշի վրա։

Մանրամասն՝ տեսանյութում․