Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չի պատրաստվում կողմ քվեարկել կառավարության բերած բոլոր նախագծերին միայն այն բանի համար, որ իրենց անունը իշխանական լրատվամիջոցները չկապեն Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հետ: Այդ մասին ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ:
«Լրատվամիջոցներից մեկն անանուն խմբագրական էր հրապարակել՝ գրելով, թե ընդդիմությունը պատռել է իր դիմակը, իսկ մեկ այլ լրատվամիջոց էլ ծայրահեղության մեջ էր ընկել ու գրել, որ ԼՀԿ-ն հանդիպում է նախագահ Սարգսյանի հետ՝ խնդրելով հովանավորել իրենց: Եթե լրատվամիջոցն այդպիսի բան է գրում, ապա ինչո՞ւ են նեղանում «Ֆեյսբուք»-ի օգտատերերից, որ քրֆում են: Այսինքն` ինչ նախագիծ բերեն, պետք է վախից կո՞ղմ քվեարկենք, որ չասեն Ռոբերտ Քոչարանն ու Սրեժ Սարգսյանն են մեր հետևում: Է՞ս ա նոր Հայաստանը: Տեղ ենք հասել, իջեք»,- ասաց նա:
Անդրադառնալով ՀԱԿ-ի այն առաջարկությանը, թե կարիք կա կիսանախագահական կառավարման մոդելի անցնելու, Մարուքյանը նախ ասաց, որ իրենք հարգում են ՀԱԿ-ի առաջարկը՝ հետ գնալ կիսանախագահական կառավարման համակարգի, բայց համակարծիք չեն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժի դիրքորոշման հետ:
«Պառլամենտական կառավարման համակարգի անցնելը դեռևս ամբողջությամբ ապահովված չէ, և պետք է գնալ այդ ուղղությամբ, այլ ոչ թե հետքայլ կատարել: Խորհրդարանական կառավարումը չհամտեսած` նորից հետ գանք կիսանախագահի, կարծում եմ՝ հետընթաց է: Մենք պետք է առաջ գնանք: Այն խեղաթյուրված համակարգը, որ դրել են՝ սուպերվարչապետականը, դրանից պետք է ազատվել ու առաջ գնալ դեպի խորհրդարանական երկիր»,- ասաց Էդմոն Մարուքյանը: