Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլական Հայաստանի հերթական աննախադեպ զարգացումը՝ հայհոյանքի մասին օրենքը, կտրուկ թափ է հավաքում։ Անցած մի քանի ամիսների ընթացքում, ինչ սկսել է գործել օրենքը, հարյուրավոր քրեական գործեր են հարուցվել։ Խորհրդանշական է, որ քրեական գործերը հարուցվել են բացառապես իշխանությունների հայհոյելու համար, ընդ որում՝ դրանց կեսից ավելին Նիկոլին քրֆելու համար է։
Այսինքն, Հայաստանի քաղաքացիների կարծիքով, երկրում քրֆելու արժանի են միայն իշխանությունները, մանավանդ՝ Նիկոլը։
Ու թող դատախազությունը մտածի՝ իսկ միգուցե՞ մեղավոր են ոչ թե քաղաքացիները, ովքեր հայհոյում են, այլ Նիկոլը, ում հայհոյում են։
Աղասի Ենոքյան
Քաղաքագետ