կարևոր
6133 դիտում, 1 ամիս առաջ - 2024-03-10 14:08
Հասարակություն

Երկիրը ողողված է հանցագործության հսկայական ալիքով, ոգեշնչողները ՔՊ֊ական կառավարիչներն են. պատգամավոր

Երկիրը ողողված է հանցագործության հսկայական ալիքով, ոգեշնչողները ՔՊ֊ական կառավարիչներն են. պատգամավոր

Այն, որ 2018 թվականի իշխանազավթումից հետո Հայաստանում իրավական պետության մասին խոսք լինել չի կարող, միանգամայն հասկանալի է։ Դա պարզ է նաև ցանկացած մարդու համար, ով գոնե մի փոքր ծանոթ է գործերի իրական վիճակին։

ՀՀ-ում կատարվող իրավական «բեսպրեդելի» ողջ մասշտաբը տեսնելու համար պարզապես պետք է աչք չփակել գործող իշխանությունների հանցագործությունների և չարաշահումների վրա, որոնք կատարվում են ամեն օր։

Աչք չփակել ցանկացած այլակարծության հետապնդման, հայրենավաճառության, ընդդիմադիր գործիչների ձեռբակալման, բանակում կատարվող սպանությունների, ավազակային հարձակումների, թմրանյութերի անօրինական շրջանառության, շինծու հարյուրավոր քրեական գործերի և այլ անօրինությունների վրա:

Մեր երկիրը ողողված է հանցագործության հսկայական ալիքով, և իրավական այս քաոսի ստեղծողները, ոգեշնչողները և ղեկավարողները ներկայիս ՔՊ-ական կառավարիչներն են՝ նրանք, ովքեր իշխանության եկան այն զավթելու ճանապարհով:

Հենց նրանք են կրում ամբողջ պատասխանատվությունը Հայաստանի Հանրապետությունում հանցագործության աննախադեպ աճի և հասարակության քրեականացման համար։

Հենց նրանք հայտարարեցին, որ ՀՀ-ում արմատախիլ են անելու համակարգային կոռուպցիան, բայց իրականուն թավշյա «հեղափոխականները» դարձան պետական թալանի թիվ մեկ հովանավորողները։

Հենց նրանք էլ իշխանությունը պահելու համար հանձնեցին Արցախը, դավաճանեցին արցախահայերին, անտեսեցին մեր պետական և ազգային շահերը, սկսեցին սպասարկել նեղ անձնական և թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը, կազմաքանդեցին դատական համակարգը, ոտնահարեցին սահմանադրությունն ու օրենքները․․․

Նրանք ոչ միայն ի վիճակի չեղան արդյունաբեր կառավարել պետությունը, այլեւ դիտավորյալ ոչնչացրեցին տարիներով ստեղծված արժեքները։

Գործող խունտան իր անօրեն քայլերով ոչնչացնում է տնտեսությունը, ոչնչացնում է սոցիալական համախմբվածությունը, ոչնչացնում է մարդկանց հավատը ապագայի նկատմամբ, ոչնչացնում է ժողովրդավարությունը, ոչնչացնում է արդարությունը, ոչնչացնում է մեր անկախ պետականությունը, ոչնչացնում է ազգային կրթությունն ու մշակույթը․․․

Փառամոլության և իշխանության նրանց անվերջ ծարավը երկիրը կանգնեցրեց անօրինականության և կործանման անդունդի եզրին:

Համբերությունն անվերջ չէ․․․․

Մհեր Մելքոնյան

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ,

ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր