Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլյան այս օրերին Ռումինիայի մի շարք քաղաքներում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ, որին մասնակցում են հարյուրավոր ռումինահայեր, ռումինական օրենսդիր եւ տեղական մարմինների ներկայացուցիչներ, քաղաքական կուսակցությունների եւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, արվեստագետներ, համալսարանականներ եւ ուսանողներ:
Ապրիլի 23-ին Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատում Հայոց ցեղասպանության դատապարտման վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ պատգամավոր, Ռումինիայի Ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը: Փամբուկչյանի հայտարարությանը հետեւել էր նիստը վարող Պատգամավորների պալատի փոխնախագահ Էդուարդ Հելվիգի դրական արձագանքը:
Ապրիլի 24-ին ռումինական TVR1 հանրային հեռուստաալիքը հեռարձակեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ ծավալուն թողարկում Արարատ հանդեսի խմբագիր Էդուարդ Անտոնյանի եւ Կարապետ Խաչատուրյանի մասնակցությամբ` ուղեկցված փաստավավերագրական նյութերի ներկայացմամբ:
Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ տեղի ունեցան հայաբնակ Կոստանցա, Սուչավա, Բոտոշան, Բակաու, Յաշ, Կլուժ, Գեռլա եւ Դումբրավեն քաղաքներում: