Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսպանիայի RTVE առաջին ալիքով տեղի կունենա հայկական պատմական «Ուրարտու. Մոռացված Թագավորություն» ֆիլմի պրեմիերան. այս մասին «Ինֆոտեկա 24»-ի հետ զրույցում հայտնել է ֆիլմի պրոդյուսեր, HAYASA մշակութային-կրթական կենտրոնի հիմնադիր տնօրեն Տիգրան Մանասյանը:
Նշվում է՝ ռեժիսոր Վահե Վարդանյանի ֆիլմը պատմում է աշխարհի հնագույն պետություններից մեկի՝ Ուրարտուի մասին. այն Աստվածաշնչում հիշատակվում է որպես Արարատի երկիր:
Դիտարկմանը, թե ֆիլմը երբ կցուցադրվի Արցախում, Հայաստանում կամ Ռուսաստանում, Մանասյանը պատասխանել է, որ երևանյան ցուցադրությունը նախատեսված է Երևանի օրը կինոթատրոններից մեկում: Բայց կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը հնարավոր է՝ փոխի ծրագրերը, իսկ պրեմիերան կարող է տեղի ունենալ երկրում զանգվածային միջոցառումների արգելքի չեղարկումից հետո:
Նա հավելել է նաև, որ ֆիլմի ստեղծողներն աշխատում են այնպես անել, որ այն ցուցադրվի աշխարհի տարբեր հատվածներում: Մասնավորապես, բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ում, Ճապոնիայում և եվրոպական մի շարք երկրներում ֆիլմի ցուցադրության համար:
Ֆիլմը նկարահանվել է 4 երկրներում՝ Ռուսաստանում, Ֆրանսիայում, Հայաստանում և Թուրքիայում (Արևմտյան Հայաստան):