|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Բաքվի բարբարոսսկան վարչախմբի փոխվարչապետ կոչեցյալի գրասենյակի այսօրվա հայտարարությունից հետո, եթե որևէ մեկի մոտ դեռ կասկած կա, որ արհեստածին Ադրբեջանը «սահմանազատում» և «սահմանագծում» փաթեթավորմամբ առաջ է մղում Հայաստանի հետագա աստիճանական բռնազավթումը, ապա նա, մեղմ ասած, մանկամիտ է։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը ու հավելում.
«Ինչպես բազմիցս եմ նշել, Տավուշի մարզում և Հայաստանի այլ վայրերում թշնամուն ոչինչ չի կարելի զիջել, որովհետև, բացի այն, որ, դիցուք, Տավուշի մարզի չորս գյուղերը մեր հայրենիքի սրբազան հողի անքակտելի մաս են, դրանք նաև կենսական կարևորություն ունեն Հայաստան-Վրաստան և Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան ռազմավարական նշանակության ցամաքային անվտանգ հաղորդակցության առումով»։