կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-20 17:29
Տնտեսական

Այսպես կարելի է անվերջ զիջել

Այսպես կարելի է անվերջ զիջել

Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի կառավարության եւ «Գազպրոմի» միջեւ բանակցություններ են ընթանում` «ՀայՌուսգազարդում» Գազպրոմի մասնաբաժինը 80%-ից 100% հասցնել-չհասցնելու հետ կապված: ԱԺ-ում մի քանի լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, անդրադառնալով խնդրին, նշեց. «Գիտեք, այսպես կարելի է անվերջ զիջել, ճիշտ է` 20 տոկոսը որեւէ բան չէր տալիս, ոչ մեկի վրա ազդեցություն չունեինք, եւ չգիտես` ինչու, այս տարիների ընթացքում այդ 20 տոկոսը որեւէ շահույթ ՀՀ-ին չի տալիս: Սա նշանակում է հերթական անգամ մեր տնտեսության կարեւորագույն ճյուղը նորից այլ երկրի տնտեսվարողներին հանձնել: Փաստն այն է, որ տարիներ շարունակ այս բանակցությունների արդյունքում մենք տեսնում ենք, որ ոչ թե մեր ինքնուրույությունն է աճում, այլ հակառակը` նվազում է, եւ այստեղ այլընտրանքներ ունենալու խնդիր ունենք»:

 

ՀՅԴ-ական պատգամավորն ասաց, որ մեկ տարով է պայմանագիրը ստորագրված, եւ մեկ տարի անց կրկին խնդրի առջեւ ենք կանգնելու:

 

«Տարօրինակ եւ ինչ-որ տեղ անհասկանալի է. գազի գները բարձրացվեցին, կառավարությունը խոսեց 30 տոկոս սուբսիդավորման մասին, արդեն հանձնաժողովը որոշումը կայացրել է, եւ որեւէ մեկը հոդաբաշխ չի ասում, թե ինչպես է կատարվելու այդ սուբսիդավորումը: Դա սխալ ընթացակարգ է, առանց խնդիրներների լուծման մեխանիզմը հասկանալու գործընթանցներ չեն իրականացնում»,- ընդգծեց նա:

 

Մյուս կողմից, ըստ Վարդանյանի, կառավարությունն ամեն անգամ թեեւ փորձում է մեղմել սոցիալապես անապահովների վիճակը` որոշակի փոխհատուցումներով, բայց այստեղ էլ խնդիրներ կան, քանի որ աղքատները թիվն ավելի շատ է, քան զուտ պաշտոնապես գրանցված թվերն են:

 

Նա նաեւ նշեց, որ բոլորը խոսում են գազի թանկացման մասին եւ քիչ են խոսում էլեկտրաէներգիայի թանկացումից: