Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երեկ մեծ թափով Սյունիքում կամավորական ջոկատներ էին կազմում, մարզի բնակչությունը կազմ-պատրաստ սպասում է «վատ զարգացումներին», ինչպես գուժեց փոխվարչապետ Ավինյանը։ Սյունեցիները չեն պատրաստվում Իշխանասարը զիջել թշնամուն՝ այն ռազմավարական նշանակություն ունեցող բարձունք է, և զիջել այն՝ կնշանակի Սյունիքը նվիրել հակառակորդին։
Բանն այն է, որ սարի դիրքն այնպիսին է, որ վերահսկողության տակ է պահում ողջ Սյունիքը, այդ թվում՝ Գորիս-Երևան ավտոմայրուղին, Իրանի հետ մեր միակ ավտոճանապարհը։ Սյունեցիները կարծում են, որ սարը հանձնելուց հետո այնտեղ ապրելն այլևս անհնար կդառնա։ Իսկ թշնամին սահմանին մեծ թվով զորք ու զինատեսակներ է կուտակել, այդ թվում՝ ՀՕՊ համակարգ, որը թերևս մեր ՍՈՒ 30 ինքնաթիռներին հակազդելու համար է, որոնք ներխուժման առաջին օրը օդ են բարձրացել։ Ի դեպ, իշխանական աղբյուրներն ասում են, որ ինքնաթիռների հրթիռները տեղ են հասել»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։