կարևոր
2983 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-08 10:48
Հասարակություն

Կինն է, որ ոգեշնչում է բոլորին․ պոետից մինչև մարտիկի․ Գառնիկ Դանիելյան

Կինն է, որ ոգեշնչում է բոլորին․ պոետից մինչև մարտիկի․ Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը շնորհավորել է կանանց և աղջիկներին մարտի 8-ի առթիվ․

«Սիրելի՛ կանայք եւ աղջիկներ

Դուք արժանի եք ամենօրյա հոգածության, սիրո, հարգանքի եւ ուշադրության։

Այս օրը՝ մարտի 8-ը, լոկ առիթ է եւս մեկ անգամ խոսելու ձեր մասին։

Ձեր ուժն ու քնքշությունը, հոգատարությունն ու բարությունը անփոխարինելի են։

Կինն է, որ ոգեշնչում է բոլորին․ պոետից մինչև մարտիկի։

Առանձնահատուկ կերպով ուզում եմ շնորհավորել Արցախից բռնի տեղահանված մեր քույրերին, որոնք ցույց տվեցին իրենց բացառիկ տոկունությունն ու փաստեցին․ հայ կնոջը կոտրել չի լինի։

Շնորհավորում եմ եւ մաղթում, որ ձեզ զգաք ավելի պաշտպանված եւ սիրված, սիրելի՛ մայրեր, քույրեր, կանայք»։