Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դատախազների խոսքից ակնհայտ էր՝ մեզ մեղադրում էին մեր իրավունքները որոշակի ձևով իրացնելու՝ ակնհայտորեն ակնարկելով գրավի վերաբերյալ միջնորդություն ներկայացնելուն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Նշենք, որ Դատավոր Ֆարխոյանը մերժեց Լևոն Քոչարյանի բացակայելու արգելքը վերացնելու միջնորդությունը և ինչպես փաստաբան Արամ Վարդևանյանը նիստի ընթացքում նշեց՝ պատրաստվում են խափանման միջոց գրավի վերաբերյալ միջնորդություն ներկայացնել։
փաստաբան Կոչուբաևը ընդգծեց, որ թեպետ դեմ են, բայց հարկադրված են գնալու այդ քայլին։ «Պարոն Քոչարյանի շահերի պաշտպանության նկատառմամբ՝ մենք «Չարյաց փոքրագույնի» հետևից ենք գնում» ,-ասաց Կոչուբաևը։ Նրա խոսքով՝ դատախազությունը ցանկանում է, որպեսզի գրավի վերաբերյալ միջնորդության ներկայացնեն, ինչն իրավական աբսուրդ է, որովհետև ավելի մեղմ խափանման միջոցը ավելի խիստով են փոխելու։
Մանրամասն՝ տեսանյութում