կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-09 18:24
Քաղաքական

Ներկայացրածս հաղորդումը կցվել է «Մարտի 1-ի» մայր գործին․ Ալեքսանդր Կոչուբաև

Ներկայացրածս հաղորդումը կցվել է «Մարտի 1-ի» մայր գործին․ Ալեքսանդր Կոչուբաև

Հանցագործության մասին հաղորդում էի ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն կապված «Մարտի 1-ի» գործի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Ինչպես առավել վաղ հայտնել էի, հանցագործության մասին հաղորդում էի ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն կապված մարտի 1-ի գործի հետ: Վիկիլիքսյան հրապարակման և մեր ձեռքի տակ հայտնված տեղեկատվության համադրության արդյունքում հիմնավոր թվացող փաստեր ենք ձեռք բերել, որ մարտիմեկյան իրադարձությունները եղել են սադրանքի արդյունք:

Երեկ տեղեկացա, որ ներկայացրածս հաղորդումը կցվել մարտի 1-ի մայր գործին և հետագա քննարկումը կատարվելու է այդ գործի շրջանակներում:

Հ.գ. Հատուկ անուններ չեմ նշում, քանի որ թեման չափազանց նուրբ է և ի վերջո մարտի 1-ի իրական բացահայտումը բոլորիս պարտականությունն է և ապանձնային է: Միաժամանակ ինձ տեղեկացրեցին, որ գործով անցնող անձանցից մեկը վկաներ է հավաքագրում: Անհասկանալի է այս մոտեցումը, քանի որ այն ինչ տեսանյութով փոխանցել եմ վկաներով հերքել անհնար է: Սպասենք գործի հետագա ընթացքին»,-նշել է նա: