կարևոր
4828 դիտում, 7 ամիս առաջ - 2024-03-27 18:11
Հասարակություն

Ներքին Հանդում խմելու ջրի խնդիր կա. Շուռնուխի առանձնատների հարցը դեռ լուծված չէ. Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել

Ներքին Հանդում խմելու ջրի խնդիր կա. Շուռնուխի առանձնատների հարցը դեռ լուծված չէ. Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել

Ներքին Հանդում խմելու ջրի խնդիր կա, դրա համար նախագիծ ենք իրականացրել, եթե ճիշտ եմ հիշում՝ 180 մլն դրամ արժի։ Այս մասին ԱԺ-ում հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Միցույթ ենք իրականացրել, որի արդյունքում գումարի չափը նվազել է։ Շահող ընկերությունը կա, սպասում ենք ֆինանսավորմանը։ Սա առանձին ծրագիր է և բյուջեով նախատեսված չի եղել։ Հիմա կտեսնենք ինչ աղբյուրից ենք գումար հատկացնում, որի արդյունքում պայմանագիրը կկնքենք ու ծրագիրը կանենք»։

Անդրադառնալով Շուռնուխի առանձնատներին շինարարության ավարտին՝ Սանոսյանն ասաց, որ դրա պատվիրատուն քաղաքաշինության կոմիտեն է, ուստի ինքը մանրամասների չի տիրապետում։ «Գիտեմ, որ ծրագիրն առաջ է գնացել, ու ավարտը տեսանելի է»։