|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքին առնչվող հարցեր, միջազգային թեմաներ և տարածաշրջանային իրավիճակը։ Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, փոխանցում է ТАСС-ը։
«Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը քննարկել են ինտեգրացիոն կառույցների՝ Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի և այլ ձևաչափերի աշխատանքներին առնչվող հարցեր։ Բացի այդ, պետությունների ղեկավարները «քննարկել են ռուս-բելառուսական հարաբերությունների արդի հարցերը», նախանշվել են երկկողմ հարաբերությունների զարգացման մոտ ապագայի հեռանկարները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նախագահներն ամենաբարձր մակարդակով ամփոփել են նախորդ իրադարձությունների և շփումների արդյունքները, այդ թվում՝ Կազանում կայացած հանդիպումը և Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի նիստը։
Նշվում է, որ հեռախոսազրույցը տևել է մոտ մեկ ժամ։