|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
ՖԻԴԵ-ի 13-ամյա վարպետ Հայկ Մարտիրոսյանը Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ավարտված` Եվրոպայի պատանիների կայծակնային խաղի առաջնությունում Մ14 խմբում նվաճեց աշխարհամասի չեմպիոնի կոչումը: Հայկը, չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր. հայտնում է armchess.am-ը:
Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Մ18 խմբում դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մրցաշարում գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը գրավեց 4-րդ տեղը:
Մանե Հովհաննիսյանը աղջիկների Մ10 խմբում նույնպես գրավեց 4-րդ տեղը:
Այսօր Բուդվայում անցկացվում է Եվրոպայի պատանիների եւ աղջիկների արագ խաղի առաջնությունը: