Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը (2648) դուրս եկավ 1/8 եզրափակիչ։
Հայ գրոսմայստերը մրցեց խորվաթ Անտե Բրկիչի (2592) հետ եւ երկու դասական պարտիայի արդյունքում առավելության հասավ 1,5;0,5 հաշվով։
Երկրորդ դասական պարտիան ոչ ոքի ավարտվեց 42–րդ քայլում։
Առաջին դասական պարտիայում Հայկ Մարտիրոսյանը սպիտակ ֆիգուրներով հաղթել էր 48 քայլում։
1/8 եզրափակիչում Հայկ Մարտիրոսյանը կմրցի Մամին Տաբատաբաեի (2613, Իրան) – Պենտալա Հարիկրիշնա (2730, Հնդկաստան) զույգի հաղթողի հետ։
Հիշեցնենք, որ 2016թ. աշխարհի մինչեւ 16 տարեկանների չեմպիոն Հայկ Մարտիրոսյանն առաջին շրջանում հաղթել էր զամբիացի Չիտումբո Մվալիին (2281), երկրորդ շրջանում՝ թուրք Մուստաֆա Յիլմազին (2630), երրորդ շրջանում՝ Ադրբեջանի հավաքականի առաջատար, համաշխարհային վարկանիշային աղյուսակը 6–րդ համար Շաքրիյար Մամեդյարովին (2770)։
Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ հասած շախմատիստները կստանան աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր։