|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրավական և բարոյական բոլոր սահմանների խախտում է։ Այս մասին գրել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։
«Քաղաքական մրցակիցներին «ջախջախելու» հրապարակային սպառնալիքները և ընտրությունների հենց օրը ընդդիմության կողմնակիցների մասսայական ձերբակալությունները բացահայտ բռնատիրության դրսևորումներ են․ միակ նպատակը՝ արմատախիլ անելն է ընդդիմությանը։
Մենք թույլ չենք տա, որ Եվրամիությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, աչք փակի այս ապօրինությունների վրա։ Սատարելով այս կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն Ռուսաստանի հանդեպ կուրացնող ատելության և ի հաշիվ հայ ժողովրդի շահերի։
Մենք կգործենք օրենքի շրջանակներում, բայց իրավական պատասխանատվության ենք ենթարկելու բոլորին՝ ընդհուպ մինչև ապօրինի հրամաններ կատարողներին։
Այս գոյաբանական պայքարում վախը չի՛ հաղթելու»։