Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում` Գայի պողոտայի սկզբնամասում, այս պահին լարված իրավիճակ է։ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու «Վալենսիա» ռեստորանային համալիրի միջև ընկած հատվածում ինքնակամ կառուցված 8 բնակելի տների բնակիչները բողոքի ցույց են անում, քանի որ Երևանի քաղաքապետարանն այդ տները քանդելու որոշում է կայացրել։ Այս պահին ցուցարարների և ոստիկանների միջև հրմշտոց է սկսվել։
Մինչ այդ լրագրողների հետ զրույցում բնակիչները նշեցին, որ տևական ժամանակ դիմել են քաղաքապետարան, որպեսզի իրենց տները օրինականացվեն, սակայն արձագանք չի եղել։
Բնակիչները համոզված են, որ Երևանի քաղաքապետարանն իրենց տները քանդում է ոչ թե տարածքը կանաչապատելու, այլև նոր շինություն կառուցելու համար։
Ցուցարարների կողքին են Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունների անդամները։ Նրանք պահանջում են համապատասխան փաստաթուղթ տրամադրել ծանոթանալու համար, թե ինչի հիման վրա են աշխատանքներ իրականացվում, սակայն քանդման աշխատանքներ կատարողները որևէ փաստաթուղթ չեն տրամադրում և արմատախիլ են անում տարածքի ծառերը։
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով իրավիճակն է հրապարակում: