Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 2015 թվականի նոյեմբերի 25-ի Նոր Նորքում վնասազերծված հանցավոր խմբի քրեական գործով նոր տեղաշարժ է եղել: Հուլիսի 10-ից 15-ը այս քրեական գործով նոր քննչական գործողություններ են տեղի ունեցել, որոնց արդյունքում իրավապահները պետք է գործով անցնող մեղադրյալների վերաբերյալ որոշումներ կայացնեն: Սակայն հուլիսի 17-ին տեղի ունեցած իրադարձությունները խանգարել են գործընթացին, ինչի արդյունքում ԱԱԾ քննիչները միջնորդություն են ներկայացրել դատարան, և գործով անցնող որոշ անձանց խափանման միջոցը երկարաձգվել է ևս երկու ամսով: Ասել է, թե այս գործով անցնող մեղադրյալները կշարունակեն մնալ կալանքի տակ: Հիշեցնենք, որ խումբը ԱԱԾ-ի կողմից վնասազերծվել էր Նորք-Մարաշ վարչական շրջանի առանձնատներից մեկում: Խմբի ղեկավարը «Հայոց Վահան» անվամբ կազմակերպության հիմնադիր Արթուր Վարդանյանն է»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։