Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Գլխավոր դատախազության դիմաց քիչ առաջ բախումներ սկսվեցին ոստիկանների եւ ի աջակցություն ապօրինի ձերբակալված սյունեցիների այսօր Երևանում տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցների միջեւ։ Ակցիայի մասնակիցները փորձում են մտնել Գլխավոր դատախազության շենքը, ինչը ոստիկանները կանխում են՝ պատ կազմելով։ Այս պահին իրավիճակը շենքի դիմաց լարված է։
Հիշեցնենք՝ Արամ Մանուկյանի արձանի առջև տեղի ունեցած հանրահավաքից հետո մասնակիցները երթով շարժվել են ՀՀ Գլխավոր դատախազություն՝ հանրապետության գլխավոր դատախազից պահանջելով սյունեցիների դեմ գործած բազմաթիվ իրավախախտումների դեմ ձեռնարկել կոնկրետ քայլեր, ազատ արձակել ձերբակալված սյունեցիներին, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին, ինչպես նաև դադարեցնել բողոքի ակցիաների մասնակիցների դեմ սանձազերծված քաղաքական բոլոր հետապնդումները: