Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Այս պահին լարված իրավիճակ է ոստիկանության Նոր Նորքի բաժնում: Yerkir.am-ի լրագրողը հայտնում է, որ քիչ առաջ վատացավ ակտիվիստներից Եղիա Ներսիսյանի ինքնազգացողությունը: Նրա համար շտապօգնության բրիգադ է հրավիրվել, բժիշկներն օգնություն են ցուցաբերում ակտիվիստին:
Քիչ առաջ ոստիկանները թույլ չէին տալիս ակտիվիստներից Վաղինակ Շուշանյանի փաստաբանին տեսակցել նրան, ինչն առաջացրեց Վաղինակի մոր զայրույթը: Նա բռունցքով հարվածեց ճաղապատ դռանը` բղավելով` բացեք դուռը:
Մեր լրագրողը տեսել է, որ բաժնում գտնվող ակտիվիստները տարբեր վնասվածքներ ունեին: Նրանցից մեկի աչքը կապտած է: Հարցին` բաժանմունքո՞ւմ են քեզ ծեծել, ակտիվիստը չի հասցրել պատասխանել, քանի որ նրա տարել են:
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դեռևս դուրս չի եկել բաժանմունքից: Մինչ այս պահը ոչ մի ակտիվիստ ազատ չի արձակվել, թեև նրանք արդեն այդտեղ են 7 ժամ, ինչն օրենքի կոպիտ խախտում է:
Ակտիվիստներից մի քանիսին տեղափոխում են նարկոդիսպանսեր` ստուգելու օրգանիզմում ալկոհոլի ազդեցությունը: