կարևոր
1882 դիտում, 6 ամիս առաջ - 2023-10-11 21:47
Հասարակություն

Լեւոն Քոչարյանի փաստաբանը վաղը հանդես կգա ասուլիսով

Լեւոն Քոչարյանի փաստաբանը  վաղը հանդես կգա ասուլիսով

ՀՀ երկրորդ նախագահի որդու՝ Լեւոն Քոչարյանի փաստաբանը՝ Էրիկ Ալեքսանյանը, վաղն առավոտյան հանդես կգա մամուլի ասուլիսով: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ:

«Հարգելի լրագրող գործընկերներ, ուզում եմ Ձեզ տեղեկացնեմ, որ վաղն առավոտյան, հանդես կգամ մամուլի ասուլիսով, որում կանդրադառնամ Լևոն Քոչարյանի քրեական գործի մի շարք հանգամանքների։

Կներկայացնեմ տեղի ունեցած ակնհայտ խախտումների, ապօրինի կալանքի ու քրեական գործի ընթացքի վերաբերյալ մանրամասները:

Ասուլիսը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին, ժամը 11։00-ին Կոնգրես հյուրանոցի սրահում:

Հրավիրում եմ լուսաբանման»,- գրել է նա։