Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը և պաշտոնական այցով մեր երկրում գտնվող Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը, առանձնազրույցից և ընդլայնված կազմով բանակցություններից հետո, հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով։ Նրանք պատասխանել են նաև յուրաքանչյուր կողմից մեկական հարցի։
«Արմենպրես» գործակալության հարցին, թե ինչպես են դիտարկում ԵԱՏՄ երկրների եւ, մասնավորապես, ռուսական բիզնեսի ու ներդրումների ներգրավման հեռանկարները հայ-իրանական սահմանին գործող Մեղրիի ազատ տնտեսական գոտում, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանել է.
« Այսօրվա օրակարգը, ինչպես նշեցի, եղել է շատ հագեցած ու կառուցողական: Մենք քննարկել ենք այս թեման նույնպես: Ավելին, ինչպես ես արդեն ասել եմ, եղել են բավականին հաճախակի բանակցություններ միջգերատեսչական ու միջոլորտային մակարդակներում և արդեն կան որոշ նախագծվող ծրագրեր: Մենք գտնում ենք, որ ազատ տնտեսական գոտին լավ հարթակ է ռուսական կապիտալի ու բիզնեսի համար, որը հետաքրքրություններ ունի Իրանում: Ավելին, մենք շատ բաց ենք ու պատրաստ ենք համագործակցել ոչ միայն Ազատ տնտեսական գոտում ռուսական բիզնեսի տեղակայման, այլև համատեղ ներդրումային համագորցակցությամբ: Կարծում եմ, որ առաջիկայում այն բավականին ինտենսիվ բանակցությունները, որոնք տեղի են ունենում, կունենան վերջնական պատրաստի տեսք՝ կիրառման համար»:
Հարցին պատասխանել է նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը` ասելով. «Մենք լավ հարաբերություններ ունեք Իրանի հետ, դուր է գալիս դա ոմանց, թե ոչ: Այդ իսկ պատճառով, եթե Եվրասիական տնտեսական միության մեր բարեկամները ու գործընկերները ստեղծում են նման ազատ տնտեսական գոտի Իրանի հետ, մենք պատրաստ ենք մասնակցություն ունենալ դրա զարգացման գործում, այդ թվում նաև՝ այնտեղ հրավիրելով մեր ռուսական բիզնեսը: Գործընկերները մեզ այսօր առաջարկել են համաներդրման այլ ձևաչափեր: Մենք կմտածենք՝ ինչպես այդ ամենն ամբողջականացնել, միգուցե օգտագործելով ռուսական զարգացման ինստիտուտներ, ինչպիսիք են Ուղղակի ներդրումների հիմնադրամը, Վնեշէկոնոմբանկը և Ռոստէքսպորտցենտրը: Կարևորրը, որ դա տա իր պտուղները»: