կարևոր
2848 դիտում, 1 ամիս առաջ - 2024-05-01 22:42
Հասարակություն

Լևոն Քոչարյանի օգնականի գործով դատավորն էլ, քննիչն էլ, Լևոն Քոչարյանի գործում ներգրավվածներն են

Լևոն Քոչարյանի օգնականի գործով դատավորն էլ, քննիչն էլ, Լևոն Քոչարյանի գործում ներգրավվածներն են

«Գործը բացառապես ուղղորդված է, ընդ որում՝ ընդգծված քաղաքական միտվածությամբ և հրահանգով գործ է»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Սա ուղիղ դիտավորություն է, նույն քննիչն է, նույն դատավորը․ այլ տարբերակ չի կարող լինել, սա ուղղորդված է։ Այլ նրբություն ասեմ, որ այսօր հերթապահության մեջ էր Կենտրոնի նստավայրը, մինչդեռ գործը մակագրել են Նոր Նորքի դատարան՝ ապահովելով Մասիս Մելքոնյանի կողմից գործի քննությունը, ըստ էության՝ միջնորդության բավարարումը»,-  ասաց փաստաբանը:

Հարցին՝ արդյո՞ք Սուքոյանի արարքը կալանք ենթադրում էր, Կոչուբաևը նշեց, որ լրագրողը տվյալ դեպքում հանդես է եկել որպես բլոգեր․ «Նույն ինքը՝ խնդրո առարկա անձնավորությունը, նշել է, որ արել է մասնավոր հայտարարություն, որը չի բխել իր լրագրողի կարգավիճակից, և եթե սա կրել է միջանձնային բնույթ, այսինքն՝ ոչ թե քաղաքացի-լրագրող, այլ միջանձնային, ապա այտեղ մենք ակնհայտորեն գործ ունենք միջանձնային վեճի հետ, որը որևէ ձևով չէր կարող լրագրողի օրինական գործունեությանեության տիրույթում տեղավորվել, կամ առհասարակ լրագրողի գործունեության մեջ»,- ավելացրեց փաստաբանը:

Հիշեցնենք՝ իշխանական կայքի լրագրողի և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում Սուքոյանն իբրև հարվածել է «Civic.am»-ի լրագրողին, որը կեղծ լուրեր ու զրպարտանքներ է տարածում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի մասին։

Միջադեպից հետո լրագրողը հաղորդում է ներկայացրել, նախաձեռնվել է քրեական վարույթ, որով նա «տուժող» է ճանաչվել, իսկ Սուքոյանին ձերբակալել են։ Այժմ պիտի քննվի նրան կալանավորելու միջնորդությունը, դատավորը Լևոն Քոչարյանին կալանավորելու որոշումն ընդունած Մասիս Մելքոնյանն է, քննիչը ևս Լևոն Քոչարյանի վերաբերյալ գործով քննիչն է։

Աղբյուրը՝ Yerevan.Today