|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արցախը Հայաստանի Հանրապետության և աշխարհի հետ կապող կյանքի միակ ճանապարհն արդեն 9 ժամ է՝ շարունակում է փակ մնալ, տեղեկացնում է Արցախի Հանրապետության ՆԳ նախարարությունը։
Հայաստանից Արցախ երթևեկող հարյուրավոր քաղաքացիների մի մասը ժամանակավոր մնացել է Գորիսում։
Առավոտից անորոշ ու սպասողական վիճակում են հայտնվել Արցախից դեպի ՀՀ մեկնող քաղաքացիները։
Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։