|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Նոյեմբերի 25-ին` ժամը 01:30-ին, «Զվարթնոց» օդակայանում վայրէջք կատարեց Մոսկվա-Երևան չվերթի օդանավը, որով հայրենիք էին վերադառնում Ճապոնիայում անցկացված` սամբոյի աշխարհի առաջնությանը մասնակցած Հայաստանի սամբոյի հավաքականի անդամները:
Մարզաձևի բազմաթիվ երկրպագուներ էին հավաքվել` դիմավորելու հատկապես աշխարհի չեմպիոն Մավրիկ Նասիբյանին, ով ուժեղագույնն էր մարտական սամբոյի 74 կգ քաշային կարգում:
sambo.am-ին տված կարճ հարցազրույցում Մավրիկ Նասիբյանը հայտարարել է, որ իր հաղթանակը նվիրում է Արցախի երկնքում նահատակված հայ օդաչուներին:
Հիշեցնենք, որ և' նորընծա չեմպիոնը, և' բրոնզե մեդալի արժանացած Աշոտ Դանիելյանը արցախցի են ու ներկայացնում են սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի` Ստեփանակերտի մասնաճյուղը:
Հիշեցնենք, որ սամբոյի աշխարհի առաջնությունը տեղի էր ունեցել նոյեմբերի 21-23-ը Ճապոնիայի Նարիտա քաղաքում՝ 80 երկրի շուրջ 600 մարզիկի մասնակցությամբ: