|
Փոխարժեքներ
03 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանի նկատմամբ տնային կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը Հակակոռուպցիոն դատարանը մերժել է․ Ալթունյանն ազատության մեջ է: Տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել է նրա փաստաբանը։
«Դատարանի որոշմամբ՝ Ալթունյանի նկատմամբ կիրառվել է 20 մլն դրամ գրավ և ստորագրություն՝ չբացակայելու մասին», - նշել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ «Dasaran.am»- հիմնադիր Սուրեն Ալոյանը, ՊՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանը և ևս երեք անձ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ պարզվել է ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար 2019-2021թթ. ընթացքում կազմակերպված գնման ընթացակարգերի շրջանակներում վճարված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 106.300.000 ՀՀ դրամի հափշտակության հանգամանքները։