կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-17 10:12
Իրավական

Ազատության մեջ է թրաֆիքինգի մեջ մեղադրվողը

Ազատության մեջ է թրաֆիքինգի մեջ մեղադրվողը

Դեռևս 2012-ի հոկտեմբերի 3-ին ձերբակալված` Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն Նվեր Հովհաննիսյանն այժմ ազատության մեջ է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա կրկին վերադարձել է իր պաշտոնին:

 

Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը մեղադրվում էր տուն-ինտերնատին հատկացված 3100 լիտր բենզինի յուրացման և թրաֆիքինգի մեջ: Նա 2012թ. մայիսի 16-ից տուն-ինտերնատի խնամքի տակ գտնվող, ծանր հիվանդությամբ տառապող 4 անձանց մինչև 2012թ. սեպտեմբերի 18-ը շահագործել էր Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա գյուղի տարածքում՝ ստիպելով խնամել տուն-ինտերնատի և իր բարեկամների խոշոր ու մանր եղջերավոր անասուններին:

 

Քանի որ Հովհաննիսյանը ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադևոսյանի մորեղբորորդին է, ուստի վերջինս այս ամիսներին համոզել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին, որպեսզի Հովհաննիսյանը վերադառնա իր աշխատանքին: Արդյունքում ՀՀ ոստիկանությունում կարճվել է գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով, Հովհաննիսյանն էլ վերադարձել է իր աշխատասենյակ: