կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-17 16:29
Հասարակություն

Լևոն Ալթունյանն աշխատանքային այցով Արցախում է

Լևոն Ալթունյանն աշխատանքային այցով Արցախում է

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն աշխատանքային այցով գտնվում է Արցախի Հանրապետությունում։ Դեռ անցած տարեվերջին նախարարի գլխավորած պատվիրակության այցի ընթացքում Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերն ու բարեփոխումները ներկայացվել են Արցախի առողջապահության կազմակերպիչներին և մասնագետներին` դրանք այնտեղ տեղայնացնելու նպատակով։ Լևոն Ալթունյանի հերթական այցի շրջանակում կքննարկվեն այդ առթիվ կնքված համաձայնագրի շրջանակներում աշխատանքների իրականացման ընթացքը։

Նախարարին ուղեկցում է ՀՀ ԱՆ կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի ներդրման հանձնաժողովի նախագահ Հարություն Մանգոյանը, ով արցախցիներին կօժանդակի կարևոր այս ծրագրի ներդրմանը։

Նախարար Ալթունյանն այսօր Ստեփանակերտում հանդիպումներ կունենա Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանի, ստացիոնար և առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների հետ։ Կքննարկվի ծրագրերի տեղայնացման ընթացքը, միաժամանակ Լևոն Ալթունյանը կներկայացնի առողջության պահպանման առաջնային օղակի բարելավման տեսլականը, այդ օղակի բժիշկների աշխատանքի գնահատման ցուցանիշների արդյունքներով բոնուսների տրամադրման և դրանց հիման վրա աշխատավարձների բարձրացման մեխանիզմը։