| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Փետրվարի 16-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հետ։ Այս մասին հաղորդվում է ադրբեջանցի նախարարի X սոցիալական ցանցի էջում։
Տեղեկատվության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցեր, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները։
Ջեյհուն Բայրամովը վերջին սահմանային սադրանքի մեղքը (որի հետևանքով հայկական կողմը 4 զոհ ունեցավ) կրկին բարդել է հայկական կողմի վրա ու նշել, որ իբր դա հարվածում է խաղաղության գործընթացին։
Բայրամովը դժգոհությունէ հայտնել նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ընդլայնման կապակցությամբ։
Ադրբեջանի արտգործնախարարը նաև մեղադրել է Հայաստանին Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, իբր, պահանջներ ունենալու մեջ ու ևս մեկ անգամ պնդել, որ Հայաստանը «պետք է սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարի»։