Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Օ'Բրայենի հայտարարությունը նաեւ քաղաքական ուղերձ է առ այն, որ Ադրբեջանի քաղաքականությունն այլեւս անընդունելի է» ,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գեւորգ Ղուկասյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովում անցկացվել է «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով լսումներ, որին մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը։ Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն դադարեցրել է ռազմական եւ այլ բնույթի աջակցությունը Ադրբեջանին, չեղարկել բարձր մակարդակի մի քանի այց՝ այդպիսով ազդանշան տալով Բաքվին, որ երկկողմ հարաբերությունները չեն կարգավորվի, քանի դեռ առաջընթաց չի գրանցվել Հայաստանի հետ բանակցություններում։
Ղուկասյանը նշեց, որ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը միշտ կարեւորել է 907-րդ բանաձեւի վերականգնումն ու ամբողջական կիրարկումը։ «Առավել քան 20 տարի, դա եղել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի առաջնահերթությունը եւ շարունակելու է աշխատանքներն այդ ուղղությամբ»։
Մանրամասները՝ տեսանյութում։