Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը հերթական անգամ կայցելի Ադրբեջան, որտեղ բանակցույթուններ կվարի հանրապետության ղեկավարության հետ: Մինչ այդ նա նմանատիպ այցով եղել էր Հայաստանում եւ հանդիպումներ ունեցել ՀՀ վարչապետի եւ ԱԳ նախարարւ հետ: Ֆունկցիոնալ առումով նրա առաքելությունը միջնորդական բնույթ է կրում, չնայած Բաքուն նախկինում հայտարարել էր՝ մտադիր չէ երրորդ երկրների հետ քննարկել ադրբեջանա-հայկական հարաբերույոթւնների կարգավորման գործընթացը կամ Ադրբեջանի ներքին հարցերը։ Սա իրադրության առաջին արտաքին անոմալիան է, ինչը տեսականորեն ենթադրում է Բաքվի իբր քայլ դեպի Երեւան, որը փորձում է Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ներքաշել Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ դիմակայության գործոնը։
Երկրորդ անոմալիան. Երեւան կատարած այցից հետո Օ'Բրայենին, չգիտես ինչու, կանչեցին ԱՄՆ Կոնգրեսի լսումների «գորգ», որտեղ նրան հարցաքննում էին ոչ միայն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ կարգավորման հեռանկարների, այլեւ Անդրկովկասում ամերիկյան դիվանագիտության հետագա ծրագրերի մասին։ Բաքվի Turan գործակալությունը դա կապում է հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի հոբելյանկան գագաթնաժողովին Ադրբեջանին եւ Հայաստանին հրավիրելու ԱՄՆ մտադրության հետ: Վարչակազմի պաշտոնյաները եւ ԱՄՆ Կոնգրեսի որոշ ներկայացուցիչներ, գոնե զուտ խորհրդանշականորեն, ձգտում են Բաքվին եւ Երեւանին հակառուսական հարթակի վրա համախմբել Թուրքիայի ընդգրկմամբ, որպեսզի հետո բացեն «ՆԱՏՕ-ի անվտանգության հովանոցը» Անդրկովկասի վրա: Այս համատեքստում Կոնգրեսի լսումներում Օ'Բրայենի հայտարարությունները որոշակի տրամաբանական իմաստ են ստանում. «Ալիեւի հետ մենք շատ պարզ ենք. եկել է խաղաղության ժամանակը. Եվ դա ոչ միայն Ադրբեջանի խնդիրն է, այլեւ ողջ տարածաշրջանի ու Կենտրոնական Ասիայի խնդիրն է։ Այս բոլոր երկրներն այժմ արտահանում են միայն Չինաստանի կամ Ռուսաստանի տարածքով։ Որպեսզի ելք ունենան՝ պետք է աշխատեն Ադրբեջանով։ Մի երթուղին անցնում է Վրաստանի տարածքով դեպի Սեւ ծով, իսկ մյուսը, պոտենցիալ շատ ավելի մեծ երթուղի կանցնի Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի տարածքով: Եվ այս առումով մեզ անհրաժեշտ է խաղղության պայմանագիր Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ՝ վերջ դնելու պատերազմին եւ սարսափելի հակամարտությանը, որը գոյություն ունի 90-ականներից։ Մեր ուղերձն այն է, որ խաղաղության ժամանակն է»։
Սա լուրջ շրջադարձ է տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականույոան մեջ։ Նախկինում ԱՄՆ-ն դեմ էր այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», քանի որ դեմ էր այդ երթուղու երկայնքով ռուս սահմանապահների տեղակայմանը։ Բայց հիմա, կարծես, Երեւանը փակել է այդ հարցը եւ ցույց է տալիս այդ նախագծին միանալու պատրաստակամությունը։ Միակ խնդիրը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագիրն է։
Ակնհայտ է՝ Օ'Բրայենը Բաքվում հենց այդպիսի «խաղաքարտ» է խաղալու՝ ներկայցնելով, իհարկե, ԱՄՆ միջնորդությունը։ Ընդ որում, ամերիկացի դիվանագետը չի թաքցնում՝ Զանգեզուրի հաղորդակցության բացումը Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմվարական ազդեցության թուլացման ԱՄՆ ռազմավարության մի մասն է: Գուցե հենց այսպիսի սցենար է նկատի ունենում Երեւանը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը, ելույթ ունենալով Տալլինում իր էստոնացի գործընկեոջ հետ կայացած մամուլի ասուլիսում, հայտարարել է՝ «Հայաստանը լիովին պատրաստ է ավարտել խաղաղույթան պայմանագրի շուրջ աշխատանքը եւ ստորագրել այն մեկ ամսվա ընթացքում»:
Ինչ վերաբերում է Բաքվին, ապա նա դեռ լռում է։ Ավելի վաղ նա առաջ էր քաշել խաղաղության պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ պայման, որի համաձայն Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, դրանից հանի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միավորման հղումը, որը նշված է այդ երկրի անկախոոթյան հռչակագրում: Այս կապակցությամբ Հայաստանն արդեն հայտարարել է Սահմանադրության նոր խմբագրության նախաատրաստման մասին, սակայն այդ հարցը չի համարում խաղաղ բանակցութոյւնների առարկա։ Այնպես որ, հայկական կողմի հայտարարությունը չի արտացոլում իրերի իրական վիճակը։ Կա մեկ այլ կետ. Գործողությունների ամերիկյան սցենարի ընդունումը կարող է խնդիրներ ստեղծել Բաքվի համար Մոսկվայի եւ Թեհրանի հետ հարաբերություններում, կառաջանան տարբեր ուժային կենտրոնների աշխարհաքաղաքական պայքարի մեջ ներգրավվելու ռիսկեր։
Բայց ինչ էլ որ լինի՝ Վաշինգտոնը Բաքվին ներկայացնում է հստակ ուրվագծված աշխարհաքաղաքական կոնյունկտուրա՝ նրան դնելով ընտրության առջեւ, թեեւ ներկայիս իրավիճակում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը հազիվ թե հնարավոր լինի մոտ ապագայում։ Այնպես որ, Օ՛Բրայենի առաքելությունը Բաքվում դժվար թե հաջող լինի։
Ստանիսլավ Տարասով
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի