|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երևանի Թբիլիսյան խճուղիում գտնվող պահեստային տարածքում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով տուժածներ չկան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել են ՆԳՆ-ից։
Պահեստային տարածքը կամ առնվազն դրա մի մասը շահագործվում է «Գրին լայֆ» ՍՊԸ-ի կողմից։ Հրդեհի վայրում երևում է ընկերության բեռնատարը։ Նշենք, որ «Գրին լայֆը» զբաղվում է գյուղատնտեսական ապրանքների վաճառքով։
Տարածքն այս պահին սահմանազատված է։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, առայժմ հրդեհը մարված չէ։